«Էվերտոնը» համաձայնեցրել է Շնեյդերլենի տեղափոխությունը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլենը մոտ է «Էվերտոն» տեղափոխությանը։ 27-ամյա ֆուտբոլիստը «Կարմիր սատանաներին» է միացել 2015 թ. ամռանը՝ կնքելով քառամյա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
Հաղորդվում է, որ «Էվերտոնը» պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Շնեյդերլենի տրանսֆերը 22 մլն ֆունտ ստեռլինգով գնելու վերաբերյալ։ Ենթադրվում է, որ, ներառյալ պարգևավճարները, տրանսֆերային գործարքի արժեքը կարող է հասնել 24 մլն ֆունտ ստեռլինգի։ Հենց այդքան գումար է «ՄՅու»-ն «Սաութհեմպտոնին» ֆրանսիացու համար վճարել մեկուկես տարի առաջ։
Սպասվում է, որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանն արդեն այս շաբաթ բժշկական հետազոտության կենթարկվի «Էվերտոնում», որից հետո պայմանագիր կստորագրի։
Հարկ է նշել, որ «Էվերտոնում» Շնեյդերլենը կմիանա Ռոնալդ Կումանին, ում գլխավորությամբ մեկ մրցաշրջան է անցկացրել «Սաութհեմպտոնում»։