Պաշտոնական. Յովետիչը «Սևիլիայի» ֆուտբոլիստն է
«Ինտերի» չեռնոգորցի հարձակվող Ստևան Յովետիչը վարձակալությամբ տեղափոխվել է իսպանական «Սևիլիա»։ Դեռ երեկ իտալական մամուլը խոսում էր այն մասին, որ Ստևանը բժշկական հետազոտության է ենթարկվել «Սևիլիայում»։ Այժմ արդեն թիմի պաշտոնական կայքը պաշտոնապես հայտնել է, որ 27-ամյա հարձակվողը մրցաշրջանի երկրորդ մասը կանցկացնի Իսպանիայում։
Ի դեպ, «Սևիլիան» Յովետիչի ծառայություններով հետաքրքրվել է դեռ այն ժամանակ, երբ նա 17 տարեկան էր ու «Պարտիզանի» կազմում Իսպանիայում մասնակցեց երիտասարդական մրցաշարի։ Այն ժամանակ պատանի Ստևանը դարձավ երկրորդ լավագույն ռմբարկուն, իսկ ահա 10 տարի անց վերջապես հագավ «Սևիլիայի» մարզաշապիկը։
Ընթացիկ մրցաշրջանում Յովետիչն «Ինտերի» կազմում ընդամենը 67 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ «Սևիլիայի» հիմնական կազմում տեղի համար նա պետք է մրցակցի Վիսսան Բեն Յեդդերի ու Լուսիանո Վյետտոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։