Շևչենկո. «Աշխարհի առաջնության մասնակիցների թվաքանակի ավելացումը մոտիվացիա է միջին կարգի թիմերի համար»
Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է նորությունը, որ աշխարհի առաջնությունների մասնակիցների թվաքանակը 32-ից հասցվել է 48-ի։ Նոր ձևաչափը դարձել է օրվա ամենից շատ քննարկող թեման։
«Բոլորը, ում հետ խոսել եմ, դրական են գնահատում այդ նորամուծությունը։ Աշխարհի առաջնությունների մասնակիցների թվաքանակի ավելացումը քայլ է, որը միտված է խաղի զարգացմանը։ Դա աճելու առումով մոտիվացիա է միջին կարգի թիմերի համար, քանզի նրանք այժմ ռեալ հնարավորություն կունենան՝ մասնակցելու Մունդիալին։ Այդ որոշման մեջ զգացվում է ՖԻՖԱ-ի ղեկավարության նոր մոտեցումը՝ կապված ֆուտբոլային գլոբալ խնդիրների լուծման հետ»,- Շևչենկոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Ավելացնենք, որ նորամուծությունն ուժի մեջ կմտնի աշխարհի 2026 թ. առաջնությունից։