Արթուր Սարկիսովը նոր թիմ ունի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով հեռացել էր Մորդովիայից, պայմանագիր է կնքել «Ենիսեյի» հետ: Այս մասին տեղեկացնում է sibnovosti.ru-ն:
Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թ. մայիս: Գործարքի ֆինանսական կողմի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Չի նշվում նաև, թե նոր թիմում ինչ համարի մարզաշապիկով հանդես կգա հայ ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Ռուսաստանի առաջին խմբի դիվիզիոնում, ընթացիկ առաջնությունում Սարկիսովը «Մորդովիայի» կազմում խփել է 5 գնդակ: Թիմը վաստակած 22 միավորով 18-րդ տեղում է, իսկ ահա «Ենիսեյն» ունի 37 միավոր և 24-րդ տուրից հետո 4-րդ տեղում է: