Բյորնդալեն. «Ձյան որակի հետ պետք է փոխել նաև դահուկները»
Նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյներ Բյորնդալենը խոստովանել է, որ որոշակի խնդիրներ ունի մարզաձևի հանդերձանքի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Նախորդ շաբաթ ես ինձ նման չէի: Դեն եմ նետել հին դահուկներս, որոնք օգտագործել էի նախորդ տարի: Ձյան որակը յուրաքանչյուր տարի փոխվում է, ուստի հարկավոր է փոխել նաև դահուկները: Երբեմն դա ստացվում է, երբեմն` ոչ»,- ասել է Բյորնդալենը:
Նրա խոսքերով` հանդերձանքի ընտրությունն իրենից խլում է ժամանակ և ուժ և որ շատ դժվար է գտնել մի զույգ որակով դահուկ:
«Խնդիրն այն է, որ հարկավոր է գտնել այնպիսի դահուկներ, որոնք հարմար են ցանկացած տիպի և որակի ձյան համար: Հակառակ դեպքում մեզ` բիաթլոնիստներիս համար, շատ բարդ կլինի»,- ասել է նորվեգացին: