Դել Բոսկե. «Խելացի մարդիկ կգնահատեն Ռաուլի և Կասիլյասի ավանդը»
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է իր գլխավորած և ներկայիս «Արքայական ակումբի» մասին` նշելով, որ Զինեդին Զիդանը մեծ աշխատանք է կատարել: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Ռեալում» ցանկացած ֆուտբոլիստ ուներ իր աստղային ժամը, ինչպես հիմա Ռոնալդուն, նախկինում` Ռաուլը: Հիմա «Արքայական ակումբը» հիանալի կազմ ու գլխավոր մարզիչ ունի: Երբ նայում ես Զիդանի «Ռեալին», զգում ես, որ նրանք կհաղթեն:
Որոշները պնդում էին, որ ես Իսպանիայի հավաքականը պետք է լքեի աշխարհի 2010 թ. առաջնությունից հետո, բայց այդ դեպքում մենք չէինք հաղթի «Եվրո-2012»-ը: Իսկ եթե մնայի «Ռեալում», հնարավոր է, թիմն ավելի շատ հաղթեր Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Բայց դա անհնար է ապացուցել:
Խելացի մարդիկ կգնահատեն Ռաուլի և Իկեր Կասիլյասի ունեցած ավանդն Իսպանիայի հավաքականում: Հիմա նոր ֆուտբոլիստներ են զբաղեցրել նրանց տեղը: Վիկտոր Վալդեսը նույնպես տեղ էր գտնում իմ ընտրանու կազմում: Այն ժամանակ մեզ ասում էին, որ նա արժանի չէ, կռվարար է ու վատ բնավորություն ունի: Դա քիչ է, քանզի նա հավաքականի լավագույն դարպասապահներից մեկն էր»,- պատմել է դել Բոսկեն: