Հայաստանում կա 6 էլեկտրամոբիլ
Հայաստանի ոստիկանությունում գրանցված է 6 էլեկտրամոբիլ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից:
Այլ մանրամասներ դրանց մակնիշի, ներմուծման տարեթվի վերաբերյալ ոստիկանությունից չհայտնեցին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին:
Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին