Մեթյու Մադոյանը 18 միավոր է վաստակել իր թիմի համար
ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի` NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելսը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74-71 հաշվով առավելության է հասել «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 37 րոպե և վաստակեց 18 միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հայաստանի բասկետբոլի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 69-68 հաշվով հաղթել է «Նորթ Կարոլինա Ցենտրալ» ակումբին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակել 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 80-63 հաշվով պարտություն է կրել «Ռիպոն» ակումբից: Արամ Արսլանյանը խաղադաշտում է անցկացրել 22 րոպե և վաստակել 7 միավոր:
Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 80-77 հաշվով հաղթել է «Գալաթասարային»: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում է անցկացրել 34 րոպե և վաստակել 7 միավոր: