Միշին. «Դժվար է տարանջատել գեղեցիկը բարդից»
Ռուսաստանի գեղասահքի վաստակավոր մարզիչ Ալեքսեյ Միշինը խոսել է մարզաձևի զարգացման միտումների մասին` նշելով, այսօր եղանակ են ստեղծում երիտասարդ մարզիկները: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Իմ փորձը թույլ է տալիս խոսել այն մասին, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր զարգացումները: Այսօր եղանակ են ստեղծում երիտասարդները: Ամեն բան կախված չէ միայն այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում սառույցի վրա, այլև գեղասահքի հետ կապված մարդկանց առնչությունից` այդ թվում` մրցավարների:
Այսօր դժվար է տարանջատել գեղեցիկը բարդից: Դեռևս ոչ վաղ անցյալում կանադացի գեղասահորդ Ջեֆրի Բաթլը կարողացավ հաղթել աշխարհի առաջնությունում` այդպես էլ չկատարելով ոչ մի եռակի ակսել, իսկ հիմա նույնպես կանադացի Պատրիկ Չանն ատամները սեղմած քառակի թռիչքներ է կատարում»,- ասել է Միշինը: