Ռոնալդո. «Չեմ հասկանում, թե մարդկանց ինչու է հետաքրքրում իմ քաշը»
Օրերս «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, թե կարծում էր գիրացել է մինչ այն պահը, երբ տեսել է Ռոնալդոյի նկարը: Բրազիլացի ֆուտբոլիստը զարմացած է, թե ինչու են բոլորը հետաքրքրված իր քաշով:
«Ես ցնցված եմ այն փաստից, որ իմ քաշն այդքան կարևորություն է ներկայացնում ամբողջ աշխարհում: Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե որքանով է դա հետաքրքիր մարդկանց»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում AS-ը:
Ընկերոջը շտապել է պաշտպանել նաև բրազիլացի Ռոբերտո Կառլոսը, ով հայտարարել է, որ իրեն դուր չեն գալիս նման կատակները և որ կարևորը մարմինը չէ, այլ սիրտը: Կառլոսը զգուշացրել է Օուենին, որ ավելի զգույշ լինի արտահայտություններում: