«Չելսիի» դարպասապահը զարմացրել է իր գոլով
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է գնալ Ռոջերիո Սենիի և Խոսե Լուիս Չիլավերտի հետքերով: Կուրտուան թիմի հերթական մարզման ժամանակ տուգանայինից այնպիսի գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, որ կարելի է նույնիսկ նրան վստահել տուգանայինների իրացումը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռոջերիո Սենին ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ դարպասապահն է, ով դարձել է 135 գոլի հեղինակ, իսկ պարագվայցի Խոսե Լուիս Չիլավերտն իր ակտիվում ունի 62 գոլ: