2013-ից նվազում է արտասահմանյան գինիների սպառումը Հայաստանում. Ավագ Հարությունյան
«Վերջին 7 տարում նկատվել է, որ հայ ժողովուրդն ավելի շատ գինի է խմում, քան օղի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ այս տարի ամանորի սեղնանին ավելի շատ գինի կար, քան անցած տարի. «Կարծում եմ 15 տոկոս աճ ունեցանք, իսկ 2011թվականին Հայաստանը ռեկորդ խփեց՝ մեկ շնքչին ընկնող հաշվարկով ողի խմող երկների 2-ից 5-րդ տեղը զբաղեցնելով: Այսինքն՝ 2011-ին աշխարհի երեքից հինգերորդ տեղում էինք որպես ամենաշատ օղի խմող: Սակայն հիմա մենք գինի սպառելու առումով նույնիսկ մեր հետևում ենք թողել Ռուսաստանին, որտեղ մեկ շնչի բաժնով երեք անգամ ավելի էր գինի սպառվում: Բայց վերջին տարիներին գինի խմելու աճը նկատելի է: Եթե 1200-1300 դրամ մեկ շշի մասով էին ծախսում, հիմա 1700-1900 մեկ շնչի մասով»:
Ինչ վերաբերում է Հայաստանում արտասահմանյան գինիների սպառմանը՝ Հայ գինեգործների միության նախագահը հայտնեց, որ 2013-ից նվազում է դրանց. «200 հազար շիշ ոչ ավելի, նախկին 500 հազարի փոխարեն, իսկ գերակշռողը վրացական գինին է»:
Իսկ նվազման պատճառները, նրա կարծիքով, տարբեր են, ինչը կապված տնտեսական ակտիվության նվազման հետ կապ ունի, ինչպես նաև այն, որ այն ժամանակ դրանք չունեին հայկական մրցակիցներ. «Վերջին տարիներին հայ արտադրողները 7-10 դոլարի շերտի սպառման համար գինի արտադրեցին, գինու մշակույթը կամաց-կամաց բարձրացավ և ժողովուրդն արդեն, համոզված է, որ հայկակակ գինին լավն է»: