Արտավազդ Սահակյանը մատնանշել է այն խնդիրները, որոնց պատճառով առաջադրվելու վերջնական որոշում դեռ չի կայացրել
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով Տավուշում առաջադրվելու առաջարկ է ստացել կուսակցություններից, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այդ մասին Panorama.am-ին ասաց հենց ինքը՝ միկրովիրաբույժը:
«Առաջադրվելը բացառել դեռ չեմ կարող, բայց զուտ անձնական մի քանի հարցերի պատճառով առայժմ որոշում ես դեռ չեմ ընդունում»,-մեզ հետ զրույցում ասաց Սահակյանը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ անձնական հարցեր կան, որոնց պատճառով վերջնական որոշում չի կարողանում կայացնել, ճանաչված մասնագետը պատասխանեց հարցով. «Ոչ բիզնես ունեմ, ոչ մի բան, պատկերացրեք՝ ես գնամ Ազգային ժողով, հետո ոնց եմ ընտանիքս պահելու»: Պարոն Սահակյանն ասաց, որ իր ընտանիքը բազմանդամ ընտանիք է, և զուտ պատգամավորի աշխատավարձը չի բավականացնի:
Նաև նկատեց, որ իր մասնագիտությունն է սիրելի ու իր համար դժվար կլինի այն թողնելը:
«Առաջադրման վերջնական ժամկետըւ փետրվարի 6-ն է, և ես դեռ ժամանակ ունեմ: Երբ որոշում կայացնեմ, բոլորին հայտնի կդառնա», -հավելեց Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան