ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցության մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարություն է տարածել 2016թ․ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված։
Հայտարարության մեջ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Եվրոպայի խորհուրդը չունի անմիջական դերակատարում բանակցություններում և մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Յագլանդը, սակայն, մտահգություն է հայտնում հակամարտության «մարդասիրական ասպեկտների» հետ կապված։
«Ես տեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին զինադադարի խախտումները հանգեցրել են մարդկային զոհերի և որ հայկական զինված ուժերի մոտ է դեռևս գտնվում կռվի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։ Ես կոչ եմ անում կողմերին՝ հարգել զինադադարը, և ամբողջությամբ աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ առանց հապաղելու վերադարձնել մարդկային աճյունները՝ համաձայն 2010թ․-ի Աստրախանի գագաթաժողովի համաձայնագրի՝ հաշվի առնելով այս խնդրի մարդասիրական բնույթը»,-ասվում է Յագլանդի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին