Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանողին կհուղարկավորեն անանուն գերեզմանոցում
Թուրքիայում ՌԴ դեսպանի մարդասպան Մեվլյուք Մերթ Ալտինթաշին, որի մարմինը հարազատները հրաժարվել են վերցնել դիահերձարանից, կհուղարկավորվի անանուն անանուն գերեզմանոցում,-գրում է «Ռիա նովոստի»-ն:
Նրա մարմնից հրաժարվելու մասին հայտնել էր քույրը: Տեղական օրենքներով՝ հարազատները կարող էին վերցնել մարմինը 15 օրվա ընթացքում, իսկ այն դիահերձանում է արդեն 24 օր:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին հուղարկավորման հետ կապված ընթացակարգային հարցեր են լուծվում:
Հիշեցնենք՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի նկատմամբ հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին, Անկարայում: Ցուցահանդեսի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում դեսպանի վրա երիտասարդը հարձակվել էր թիկունքից և կրակել նրա վրա: Այնուհետև մի քանի անգամ կրակել էր գետնին ընկած դեսպանի վրա: Դիվանագետը ստացած վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «միջազգային ահաբեկչական ակտ» հոդվածով: Անկարայի փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը անվանակոչվել է Անդրեյ Կառլովի անունով:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
- «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիան ստանձնել է ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը
- Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվել է 13 անձ
- Ծաղիկներ և մոմեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև
- ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ դեսպանի սպանությունը ահաբեկչություն է անվանել
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
- Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան