Միրզոյանի անվան լարային քառյակը թողարկել է «Շուշանիկ» ձայնասկավառակը՝ բարեգործական նպատակով
Վաղը կայանալու է Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի «Շուշանիկ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասավառակում ներկայացված է միայն Էդուարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը, որը հատուկ քառյակի համար մշակել է Վաչե Շառաֆյանը: Panorama.am-ի հետ զրույցում լարային քառյակի ջութակահարուհի Սոնա Ազարյանն ասաց, որ իրենք պատրաստում են ձայնասկավառակ՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, սակայն մինչ այն թողարկեն, որոշեցին հենց միայն «Շուշանիկ» ստեղծագործության ձայնասկավառակն անել՝ բարեգործական նպատակով:
«Այս ստեղծագործությունը պետք է լիներ մեր ձայնասկավառակի հիթերից մեկը, բայց մենք որոշեցինք այն առանձին թողարկել՝ քիչ օրինակով: Հունվարի 13-ին «Դոլմամա»-ում մեր ընկերներ Ժիրայր Ավանյանն ու Թերեզա Մխիթարյանը կազմակերում են բարեգործական ընթրիք, որպեսզի գումար հավաքվեն Գյումրիում անօթևան մնացած հերթական ընտանիքին բնակարան գնելու համար: Մենք մեր փոքրիկ ներդրումն ենք ուզում ունենալ և տրամադրել ենք այս ձայնասկավառակի 40 օրինակ՝ բարեգործական նպատակով վաճառքի համար: Էդուարդ Միրզոյանն ինքն էլ շատ բարեգործություններ է արել, մտածեցինք, որ ուրախ կլինի, եթե իր ստեղծագործություններից մեկը ծառայի բարեգործական նպատակի»,- ասաց Ս.Ազարյանը:
Ինչ վերաբերում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով ձայնասկավառակին, նա նշեց, որ այն այս տարվա ընթացքում պատրաստ կլինի:
«Ուշացնում ենք, քանի որ չպլանավորված հյուրախաղեր ենք ունենում: 2016-ի նոյեմբերին Լիբանանում մասնակցեցինք միջազգային փառատոնի, հիմա հրավեր ենք ստացել Ռուսաստանում ելույթ ունենալ կիթառի վարպետ Ալ Դի Մեոլայի հետ»,- հավելեց Ս.Ազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը և Է. Միրզոյանի անվան քառյակն ամփոփել են 2016թ. համագործակցության արդյունքները
- Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը բարեգործական համերգ է տալու «Իզմիրլյան» ԲԿ-ում
- Միրզոյան քառյակը և Դավիթ Գյուլամիրյանը՝ Կոմիտասի թանգարանում
- Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում