Մահացել է բժշկության ոլորտի Նոբելյան դափնեկիր Օլիվեր Սմիթիսը
Հայտնի անգլո-ամերիկացի գիտնական-ծագումնաբան, բժշկության բնագավառի Նոբելյան դափնեկիր Օլիվեր Սմիթիսը վախճանվել է 92 տարեկանում։ Գրում է Rbc.ru-ն՝ հղում անելով Նոբելյանական կոմիտեի թվիթերյան պաշտոնական էջին:
«Նոբելյան դափնեկիրը և Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մեծարգո պրոֆեսորը մահացել է հունվարի 10-ին կարճատև հիվանդությունից հետո։ Նրա աշխատանքն անգնահատելի է»,-ասվում է Նոբելյանական կոմիտեի հաղորդագրությունում։
Սիթիսը մրցանակի է արժանացել 2007 թվականին՝ իր երկու գործընկերներ Մարիո Կապեկիի և Մարտին Էվանսի հետ՝ սաղմնային ցողունային բջիջների կիրառմամբ մկների գեներում հատուկ փոփոխությունների ներդրման սկզբունքների բացահայտման համար։
Sad news: Nobel Laureate Oliver Smithies @UNC died 10 Jan. Awarded #NobelPrize for technology referred to as gene targeting in mice. pic.twitter.com/Z4H3czOe2k
— The Nobel Prize (@NobelPrize) January 11, 2017