2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, շաքարավազի գնաճ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 1.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.2% գնաճով:
2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մսամթերքի, կենդանական և բուսական յուղերի՝ 0.1%, շաքարավազի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ, իսկ կաթնամթերքի, ոչ ոգելից խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի ապրանքախմբում գները նվազել են 3.7%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 1.1%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է հայրենական շոկոլադե կոնֆետների 2.2% գնանկումով:
Ըստ ԱՎԾ-ի՝ ձվի հանրապետական միջին գինը 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ աճել է 6.8%-ով, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում: