Խնձորի գինն աճել է 11.8%-ով. ԱՎԾ
2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 27.7% գնաճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.7% գնաճ, 4-ում` 1.1-0.1% գնանկում, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 27.7% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 1.1%, կարտոֆիլի՝ 2.9%, գազարի՝ 6.0%, ճակնդեղի՝ 6.5%, բողկի՝ 7.9%, գլուխ սոխի՝ 9.4%, կանաչ սոխի՝ 10.9%, կաղամբի՝ 11.3%, վարունգի՝ 15.9%, լոլիկի՝ 28.4%, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ լոբու՝ 2 անգամ, կանաչ պղպեղի՝ 2 անգամ, սմբուկի 2.1 անգամ գնաճ: Դրան զուգընթաց, ծաղկակաղամբի գինը նվազել է 18.2%-ով, սխտորինը՝ 1.9%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ մրգի ապրանքախմբում1 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 17.0%, իսկ 2016թ. նոյեմբերի համեմատ` 2.8% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի՝ 1.5%, տանձի՝ 10.1%, նռան՝ 11.0%, խնձորի՝ 11.8%, խաղողի՝ 17.6%, արքայանարնջի՝ 26.9% գնաճ: Դրան զուգընթաց, նարնջի գինը նվազել է 13.4%-ով, մանդարինինը՝ 8.2%-ով, ադամաթզինը՝ 4.9%-ով, չամիչինը՝ 2.7%-ով, իսկ կիտրոնի գինը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ: