Եվրախորհրդարանի կոմիտեն հաստատել է վիզայի ռեժիմի չեղարկման համաձայնագիրը Վրաստանի քաղաքացիների համար
Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն հաստատել է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի չեղարկման համաձայնագիրը, որն ավելի վաղ ընդունել էր Վեհաժողովը և Եվրամիության խորհուրդը։ Այս մասին փխանցում է Gazeta.ru-ն:
Համաձայնագրին կողմ է քվեարկել խորհրդարանական կոմիտեի 42 անդամ, դեմ՝ 2-ը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի կոմիտեի և ԵՄ խորհրդի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ վիզային սահմանափակումների չեղարկման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նոր մեխանիզմի գործարկմանը զուգահեռ, որը թույլ կտա ԵՄ-ին դադարեցնել առանց վիզայի ռեժիմը խախտումների դեպքում: