Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը
Հունվարի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը և նախորդ ամսվա նման զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը, Բրազիլիան երկրորդն է, իսկ Գերմանիայի ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը:
1. Արգենտինա - 1634 միավոր
2. Բրազիլիա – 1544
3. Գերմանիա – 1433
4. Չիլի – 1404
5. Բելգիա – 1368
6. Կոլումբիա – 1345
7. Ֆրանսիա – 1305
8. Պորտուգալիա – 1229
9. Ուրուգվայ – 1187
10. Իսպանիա – 1166
15. Լեհաստան – 1087
39. Ռումինիա – 690
47. Դանիա – 643
63. Չեռնոգորիա – 549
86. ՀԱՅԱՍՏԱՆ – 412
98. Ղազախստան - 354