Ոսկե մեդալ սլովակ լուսանկարչին` Հայաստանի և Արցախի լուսանկարների համար
Սլովակիայում անցկացվող ամենամյա լուսանկարչական մրցույթի սև-սպիտակ լուսանկարների ազատ թեմայով բաժնի ոսկե մեդալակիր է դարձել Լիբոր Շպիմրը` Հայաստանում ու Արցախում կատարած լուսանկարների համար։ Մրցանակը ստանալուց հետո «Օրեր» ամսագրին և orer.eu -ին սլովակ նկարիչն ասել է, որ այս մրցանակի համար խորապես շնորհակալ է ողջ հայ ժողովրդին ու մարդկանց, ովքեր հատկապես Արցախում աջակցել են իրեն լուսանկարելու այն, ինչ ներկայացվել է մրցույթին։
Լուսանկարիչը նաև հայտնել է, որ ցանկություն ունի իր ոսկե մեդալը փոխանցել Արցախ։
Լիբոր Շպիմրը նաև Հայաստանի ու Արցախի մասին փաստագրագրական երկու ֆիլմի հեղինակ է։
Լուսանկարները վերցված են «Ֆոտոգրաֆեր.ն» -ից: