Վահան Մարտիրոսյանը՝ հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին
Գործադիրի այսօրվա նիստում լուծարվեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ այս ընկերության ստեղծումը կապված էր Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստում ասաց, որ ընկերության լուծարումը օպտիմալացման և կրճատումների ծրագրի շրջանակներում է:
Նիստից հետո լրագրողները ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքվեցին, թե արդյոք ընկերության լուծարումը նշանակու՞մ է , որ հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագիրը կյանքի չի կոչվի, նախարարը պատասխանեց, որ դա որևէ ազդեցություն չի ունենա:
«Նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն: Այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը և ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք, ԾԻԳ-երի միավորումը , դա տրանսպորտների իրականացման ԾԻԳ է և մրցույթները կարող են հայտարարել ԾԻԳ-ի միջոցով»,- ասաց նա:
Հարցին էլ, թե հայ-իրականական երկաթուղու շինարարության գործընթաց կա՞, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Միայն քննարկումների շրջանակում»:
Անդրադառնալով ներդրումներին՝ նախարարն ասաց, որ ներդրողների հետ քննարկում են։ «Աշխատում ենք այդ ուղղությամբ, բոլորս էլ հասկանում ենք, որ դա հեշտ ծրագիր չէ, դրա համար բոլոր ներդրողների հետ քննարկում ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին