Ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվելու իմ որոշումը կախված է լինելու Ծառուկյանի հայտարարությունից. Նաիրա Զոհրաբյան
«Ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվելու իմ որոշումը կախված է լինելու Ծառուկյանի հայտարարությունից. եթե Ծառուկյանը կայացնում է որոշում քաղաքականություն վերադառնալու, ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ կամ Արաբկիր, կամ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Հրապարակ» թերթում գրված տեղեկությունը:
Հիշեցնենք՝ թերթը գրել էր, որ Զոհրաբյանը ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվելու է Կենտրոն համայնքում:
Միաժամանակ, Զոհրաբյանի ներկայացմամբ, ԲՀԿ-ն ունի որոշում, որ կուսակցականներից յուրաքանչյուրը անպայմանորեն առաջադրվելու է նաև ռեյտինգային ընտրակարգով:
««Անձեռնմխելի» թեկնածուներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվի, չեն լինելու», -նկատեց պատգամավորը:
Այդուհանդերձ, Զոհրաբյանի խոսքով, արդեն իսկ կուսակցությունում որոշել են, որ Կենտրոն համայնքում ԲՀԿ-ից կառաջադրվեն Միքայել Մելքումյանը և Վահե Էնֆիաջյանը:
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը Panorama.am-ին տեղեկացրել էր, որ Ծառուկյանը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների/դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 5-ին:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը որոշել է ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն համայնքից.«Հրապարակ»
- Խոսնակը՝ Ծառուկյան-Զուրաբյան հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին