Խորքային դիվանագիտական աշխատանք չկա, պասիվ են պետական մարմինները. Լ. Ալավերդյան
«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը համարում եմ ադրբեջանական դիվերսիայի ուղղակի քողարկում և անուղղակի մասնակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ դա ոչ միայն համանախագահների խնդիրն է, այլ աղբյուրը մեր մեջ պետք է գտնել, քանի որ խորքային դիվանագիտական աշխատանք չկա, պասիվ են պետական մարմինները, նաև հանրությունը, որոնք բողոք նամակներով չեն ողողել միջազգային կառույցներին՝ հենց թեկուզ դեկտեմբերի 29-ի ադրբեջանական ագրեսիայի համար:
«Հայտարարությունն ունի իր լավ և վատ կողմերը: Լավ կողմն այն է, որ Մինսկի խումբը կարող է իմպերատիվ ձևով հայտարարութուն անել, ինչը մինչև հիմա կարծես չէր եղել: Նման դեպքերում միշտ ասում են դիվանագիտական դաշտի մեջ է, բայց պարզվում է որ բոլոր դեպքերում համանախագահներն ունեն այդ ունակությունը և իմպերատիվ ձևով, այն էլ բավական կոշտ, իմ կարծիքով առաջին անգամ տեսել ենք: Վատ է այն, որ կապում են ինչ-ինչ պայմանների հետ, սակայն չեմ հիշում՝ երբ Ադրբեջանն ապրիլին անմարդկային ձևով գլուխներ էր կտրել, հումանիզմի մասին նման հայտարարություն լիներ: Պարզվում է՝ հումանիզմը ընկալվում և ակնակլվում է մի կողմից: Նշանակում է Ադրբջանից չեն ակնկալում որևէ հումանիզմի դրսևորւմ»,-մանրամասնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը:
Ալավերդյանը գտնում է, որ սա հայկական կողմի համար ազդակ է, որ եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը չաշխատի ավելի ակտիվ, ՀՀ-ն մնալու է երկակի մոտեցման դաշտում. «Պետք չէ սպասել, որ դիվանագիտական դաշտում, լռելով, մեղմ արտահայտելով, կունենանք փոփոխություն: Պետք է նկատել, որ աշխարհաքաղաքականության մեջ անցել են կոշտ հակարդությունների»:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի խմբի հայտարարության առաջին երկու նախադասություններն իրար հակասում են. Սերգեյ Մինասյան
- Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին