Դաշնակցության ներկայացուցիչները հյուրընկալվել են Արցախի նախագահականում
Ացախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Արցախի նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը արծարծվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: