Կառավարությունը նպատակ ունի ավելացնել բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ:
«Անհրաժեշտ է երկամսյա ժամկետում ՀՀ Առողջապահության, արդարադատության, Արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի և կապի նախարարների և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ՝պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով 2017թ. կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացումը», - ընդգծեց վարչապետը:
Կարեն կարապետյանը հանձնարարեց նաև եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էական ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումը: Բացի այդ, հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը:
«Եռամսյա ժամկետում ներկայացվելու են կանխատեսումներ մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017թ. սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան