Ակնկալում ենք, որ 2017 թվականին արդյունաբերության և արտահանման ոլորտում աճ կունենանք. Սուրեն Կարայան
«2017 թվականին առնվազն կպահպանենք և կգերազանցենք արտահանման այն տեմպերը, որոնք ունեցել ենք 2016-ին»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքերով՝ աճի տեմպեր կունենան նաև ներդրումների մասով: «Այս ուղղությամբ բավականին աշխատանքներ 2016 թ-ի վերջին եռամսյակում իրականացրել ենք, նախապատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017 թ-ին և տնտեսական աճը, և տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում` արդյունաբերության և արտահանման ոլորտում աճ կունենանք», - ընդգծեց Սուրեն Կարայանը:
Հարցին, թե երբ վարչապետը նշանակվեց, հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, Հայաստանի տնտեսության վիճակը դեռ շարունակում է շատ ծա՞նր մնալ, նախարարը պատասխանեց. «Մենք վերանայեցինք տնտեսական զարգացման մոդելը և հիմնական շեշտադրումը դնում ենք, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա առաջարկի հիման վրա: Այսինքն՝ ելնելով փոքր տնտեսության առանձնահատկություններից, շեշտը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա ի հաշիվ արտահանման»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան