Սպանդանոցները կթանկացնե՞ն մսի գինը.«Առավոտ»
Շուկաներում մսի վաճառքը ավելի անվտանգ դարձնելու համար հուլիսի 1-ից նոր օրենքով գյուղացին անասունը կմորթի միայն սպանդանոցներում: Այսինքն բակային պայմաններում մորթված կենդանու միսը վաճառակետերը չեն կարող ընդունել:...Հայաստանի 4 խոշոր մարզերում, օրինակ, Գեղարքունիքում, Արմավիրում, Շիրակում և տավուշում որտեղ ևս անասնապահութնունը զարգացած է, և գյուղացիների մեծ մասը այդ բիզնեսով են զբաղվում, սպանդանոցներ չկան:
Հանրապետության 4 մարզերում սպանդանոցների բացակայությունը «Առավոտ»-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը բացատրել է ներդրողների՝ այս ոլորտում հետաքրքրության բացակայությամբ, սակայն, գյուղատնտեսության մասնագետը հույս է հայտնել, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երբ մորթը սպանդանոցում կազմակերպելը պարտադիր կլինի, ներդրողների հետաքրքրությունն այս ոլորտում կմեծանա:
«Առավոտ»-ի հարցին՝ թե գյուղնախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին, վերլուծե՞լ է, թե սպանդանոցի մատուցած ծառայությունը որքանով կբարձրացնի մսի գինը, այսինքն առաջին անհրաժեշտության սպառման գնաճը որքան կարող է լինել, որպեսզի սպանդանոցները իրատեսական գին պահանջեն մատուցած ծառայության դիմաց՝ հատկապես, որ մորթի այլ տարբերակ մարդիկ չեն ունենալու: Պարոն Տեր-Իսահակյանն ասել է, որ այդ հարցերը դեռևս քննարկման փուլում են, և որ սպանդանոցները կարգավորելու են ծառայության մատուցման գինը:
«Որովհետև իրենք կարող են առաջարկել երկու տարբերակ՝ կենդանու համար ինքը կանխիկ վճարի և ինքը իրացնի, և մյուս տարբերակը՝ սպանդանոցին գումար վճարեն ծառայության մատուցման համար և մսեղիքը վերցնեն, կամ տարբերակներից մեկը կարող է լինել, որ համաձայնության գան և երկրորդային հումքը՝ կաշին, ոսկորները, ներքին օրգանները, մնա սպանդանոցի տնտեսվարողին և դրա դիմաց նրան մատուցվի ծառայություն: Այդ ամենը արդեն շուկայական հարաբերություններ են և գինը կախված կլինի նրանից, թե ծառայությունն ինչ չափով կմատուցվի: Այդ հարցերը դեռ քննարկման փուլում են, որովհետև միջնորդ կազմակերպություններ կան, որ այսօր առհասարակ իրեն էլ են գինը բարձրացնում, իսկ այս պարագայում դիտարկվում է այն տարբերակը, որ միգուցե նույն սպանդանոցն ինքն իր փոխադրամիջոցով հավաքի կենդանիներին և կարող է դա կոմպենսացնել»,- նշել է նա:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան