
Դավութօղլուն ՝ իր և Գյուլենի հանդիպման, խոցված ռուսական ինքաթիռի և դրա վերաբերյալ իր հրամանի մասին
Թուրքիայի նախկին վարչապետ Ա. Դավութօղլուն հեղաշրջման փորձի գործը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովին ուղարկած գրավոր տեքստով մի շարք պարզաբանումներ է տվել հանձնաժողովի կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ: Այս մասին գրել է «Հուրիյեթը»:
Ըստ աղբյուրի, նա անդրադարձել է 2013թ. Ֆեթուլլահ Գյուլենի հետ իր հանդիպմանը` նշելով, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ կատարած այցի ընթացքում`վարչապետ Էրդողանի գիտությամբ ու հանձնարարությամբ և հանդիպման արդյունքների վերաբերյալ զեկուցվել է վերջինիս:
Ա. Դավութօղլուն պարզաբանումներ է ներկայացրել 2015 թ. նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետ կապված ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստին արված իր այն հայտարարության վերաբերյալ, որ «խոցման հրամանն անձամբ ինքն է տվել»:
Նա նշել է, որ երկրի սահմանների պաշտպանության վերաբերյալ իր տված հրամանը չի վերաբերել կոնկրետ դեպքին, կոնկրետ ռուսական ինքնաթիռին, քանի որ րոպեների ընթացքում հնարավոր չէ նման հրաման արձակել: Հրամանը վերաբերել է թուրքական սահմանների անխախտելիությանն ու պաշտպանությանը և այդ համատեքստում զինվորականների իրականացվելիք պատասխանատվություններին ու պարտականություններին:
Վերջինս հերքել է այն հայտարարություններն ու տեղեկությունները, որ ռուսական ինքնաթիռը խոցած թուրք օդաչուն կապեր է ունեցել Ֆ. Գյուլենի հետ կամ հանդիսացել է գյուլենական: Քանի որ ուսումնասիրվել է օդաչուի անցյալն ու նրա կապերը և հստակ որևէ առնչություն, որևէ կապ չի բացահայտվել:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին