Հնդկաստանը ստիպել է Amazon-ին վաճառքից հանել հնդկական դրոշով փոքրիկ կարպետները
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը քննադատել է աշխարհում ամենամեծ ինտերնետ-խանութներից Amazon-ին այն բանի համար, որ Կանադայում վաճառել է փոքրիկ կարպետներ՝ հնդկական դրոշով: Բի-Բի-Սի-ն գրում է, նախարարն իր Թվիթերում գրել է, որ Amazon-ը պետք է «անվերապահ ներողություն» խնդրի և իր կատալոգից հանի «վիրավորական ապրանքը»: Հակառակ դեպքում նա սպառնացել է չեղյալ հայտարարել հնդկական վիզաները Amazon-ի աշխատակիցների համար:
Ապրանքը հեռացվել է ինտերնետ-խանութի կայքից նախօրեին:
«Ապրանքն այլևս հասանելի չէ վաճառքի համար»,- հաստատել է Amazon-ի ներկայացուցիչը:
Ինտերնետ-խանութը վաճառում է փոքրիկ կարպետներ տարբեր երկրների դրոշներով, բայց Հնդկաստանում դրոշը պղծողը տուգանվում է՝ տույժ կամ ազատազրկում: Հունիսին Amazon-ը բախվել էր նմանատիպ խնդրի հետ, երբ վաճառքի էր դրել փոքրիկ կարպետներ՝ հնդկական աստվածների պատկերներով: