«Շախտյորը» մշտական հիմունքներով կտեղափոխվի Խարկով
Դոնեցկի «Շախտյորը» պլանավորում է, սկսած հաջորդ մրցաշրջանից, մշտական հիմունքներով հաստատվել Խարկովում։
Վերջերս հայտնի է դարձել, որ «Շախտյորը» «Սելտայի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի հանդիպումը կանցկացնի ոչ թե Լվովում, ինչպես պլանավորված էր, այլ Խարկովում։ Խաղը կկայանա փետրվարի 23-ին։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, հաջորդ փուլ անցնելու դեպքում «Շախտյորը» կրկին հանդես կգա «Մետալիստի» մարզադաշտում։
«Մենք ՈՒԵՖԱ հայտ ենք ներկայացրել Խարկովի համար։ Չենք կարող մեկ հանդիպում անցկացմնել մի, իսկ մյուսը՝ մեկ ուրիշ վայրում։ ՈՒԵՖԱ-ն դա չի թույլատրում»,- հայտարարել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը։
«Հանքափորների» գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաև, որ թիմը ներքին առաջնության ոչ բոլոր հանդիպումները կանցկացնի Լվովում։
«Եվրագավաթային խաղերը կանցկացվեն Խարկովում, իսկ մյուս հանդիպումների համար դեռ կտեսնենք։ Մենք ձգտում ենք առավելագույնս ծանրաբեռնել Խարկովը մեր խաղերով։ Տեսնենք, թե ինչպես կստացվի, սակայն առավելագույն ջանքեր կգործադրենք։ Երբ խաղացել ենք Խարկովում, մարզադաշտը միշտ լեփ-լեցուն է եղել։ Վստահ եմ, որ եթե Ուկրաինայի առաջնությունում այնտեղ խաղանք, ապա 10 հազարից քիչ երկրպագու երբեք չի լինի։ Իսկ հիմա Ուկրաինայի առաջնությունում նույնիսկ 8 հազարը լուրջ ցուցանիշ է համարվում»,- նշել է Պալկինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին