Ռուսաստանն արգելել է Մերիլ Սթրիփի մասնակցությամբ ֆիլմերը
Պաշտոնական գրաքննության լայնածավալ ակցիայի շրջանակներում ՌԴ կառավարությունն արգելել է Մերիլ Սթրիփի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը և այդ որոշումն անմիջապես մտել է ուժի մեջ: inosmi.ru կայքը գրում է, որ մոսկովյան «Կինոթատրոն 16 Մուվիպլեքս»-ի կինոդիտողները զարմացել էին երկուշաբթի երեկոյան, երբ կառավարական գործակալները գրոհել էին կինոթատրոնի տեխնիկայի սենյակն ու առգրավել 2016 թ. նկարահանված Մ. Սթրիփի մասնակցությամբ «Florence Foster Jenkins» ֆիլմի կրկնօրինակը, որն այդ պահին ցուցադրվում էր:
Հաջորդ օրն առավոտյան Ներքին գործերի նախարարությունը կարգադրել էր ոստիկաններին՝ մտնել բոլորի տներն ու առգրավել ՌԴ քաղաքացիներից Սթրիփի մասնակցությամբ ֆիլմերի DVD-ները:
«Ես ուղղակի սարսափած էի: Նրանք կոտրել էին դուռը: Իմ կինը բղավում էր: Նրանք հեռացան միայն այն ժամանակ, երբ ես նրանց տվեցի «Мамма Мia» ֆիլմի կրկնօրինակը »,-պատմել է Սանկտ Պետերբուրգի բնակիչներից մեկը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ հանրային հեռուստաընկերությամբ, մանրամասն չի բացատրել, թե ինչու են արգելել՝ սահմանափակվելով միայն այն հայտարարությամբ, որ Ստրիփը «գերագնահատվում է»:
Հիշեցնենք, որ «Ոսկե գլոբուս» 74-րդ կինոմրցանակաբաշխության ժամանակ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփն իր ելույթում քննադատել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան