Օսկար Գրաու. «Ուզում ենք երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ»
«Բարսելոնի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն իր կարծիքն է հայտնել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի ստորագրման հավանականության մասին։ Հիշեցնենք, որ Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման պատմությունը ձգձգվում է արդեն մի քանի ամիս։ Ինչպես երևում է, «Բարսելոնը» չի ցանկանում վճարել ֆուտբոլիստի պահանջած աշխատավարձը։ Բանակցային գործընթացը շարունակվում է։
«Մենք աշխատում ենք, որպեսզի երկարաձգենք պայմանագիրը Մեսսիի հետ։ Բոլորս էլ հետաքրքրված ենք դրանով, և ես վստահ եմ, որ հարմար բանաձև կգտնենք։ Նշելով դա՝ ես առաջին հերթին ուզում եմ հանգստացնել մեր երկրպագուներին։ Մեր կողմից հիմարություն կլինի թույլատրել, որ նա հեռանա։
Դա մի հարց է, որը պետք է ուսումնասիրվի սառը գլխով ու առողջ մտքով։
«Բարսելոնը» չի կարող իր բյուջեի 70 տոկոսը հատկացնել միայն աշխատավարձերի վճարմանը։ Ամեն ինչում ճիշտ հաշվեկշիռ է պետք։ Եթե մենք ամենալավն ենք ցանկանում ակումբին, պետք է ձգտենք ավելացնել եկամուտները»,- Գրաուի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։