Դիլդին. «Օլիմպիական մեդալս տանն է, թող փորձեն այն հետ պահանջել»
2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2010 թ. չեմպիոն, ռուս վազորդ Մաքսիմ Դիլդինը խոսել է իր որակազրկման մասին: Մարզական արբիտրաժային դատարանը 29-ամյա մարզիկին 4 տարով որակազրկել է` դոպինգ-ստուգմանը չներկայանալու համար, ինչպես նաև հետ պահանջել բրոնզե մեդալը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Օլիմպիական մեդալս տանն է, թող փորձեն այն հետ պահանջել: Չեմ վերադարձնի, քանի որ այն արդար եմ վաստակել: Այն, ինչ անում է հակադոպինգային ընկերությունը, օրինական չէ»,- նշել է Դիլդինը: