Սարդ-տեսախցիկը կտեղակայվի «Օլդ Տրաֆորդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել, որպեսզի հունվարի 15-ին Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեսանկարահանվի սարդ-տեսախցիկով: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Նոր տեխնոլոգիայի շնորհիվ հանդիպումը կտեսանկարահանվի 10-40 մետր բարձրությունից: Նման տեխնիկա ավելի վաղ օգտագործվել է աշխարհի առաջնության և Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումների ժամանակ:
Սա լավ հնարավորություն է ավելի լավ դիրքից տեսնելու ստանդարտները` տուգանային հարվածները, անկյունայինները և 11 մետրանոցները: