Զիդանը դժգոհ է «Սևիլիայի» երկրպագուների պահվածքից
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում արձանագրած 3։3 հաշվով ոչ-ոքիից հետո դժգոհել է դաշտի տերերի ֆանատների պահվածքից։ Հիշեցնենք, որ նրանք սուլել են «Արքայական թիմի» պաշտպան Սերխիո Ռամոսին, ով 2002-2005 թթ. հանդես է եկել «Սևիլիայում»։
«Ռամոսին սուլելո՞ւ մասին։ Ես չեմ կարող ուրախ լինել դրա համար, ինչպես և նա, սակայն ի վիճակի չենք խուսափել դրանից,- Զիդանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա ոչ մի այնպիսի բան չի արել, պարզապես խաղ է անցկացրել և տխրել է ֆանատների սուլոցներից, քանի որ անցյալում խաղացել է այդ թիմում։ Նա Սևիլիայից է , և երկրպագուների պահվածքը չէր կարող չհուզել նրան։
Հիմա մենք պետք է գիտակցենք, որ նման բաներ կարող են պատահել։ Շատ ցավում եմ Ռամոսի ու նրա ընտանիքի համար»։