Ճապոնիան բողոքում է Պուսանում կանգնեցված հուշարձանից
Սեուլի և Տոկիոյի միջև կոնֆլիկտը սրվում է: Դրա պատճառ է դարձել Երկրորդ աշխարհամարտի տարիներին ճապոնական բանակի սեռական ստրկության զոհերի՝ «մխիթարանքի կանանց» հուշարձանի տեղադրումը Պուսանում՝ Ճապոնիայի գլխավոր հյուպատոսության դիմաց: doramakun.ru կայքը գրում է, որ Ճապոնիայի իշխանությունները բողոք են ներկայացրել այդ պատճառով և պահանջել ապամոնտաժել հուշարձանը: Հունվարի 6-ին Ճապոնիան ետ էր կանչել իր դեսպանին և գլխավոր հյուպատոսին:
«Մխիթարանքի կանայք» ՝ այսպես են անվանել այն կորեացիներին, որոնց պատերազմի տարիներին ստիպում էին սեռական բնույթի ծառայություններ մատուցել ճապոնացի զինվորներին:
Սեքս-ստրկուհիների հուշարձանը Պուսանում տեղադրվել էր դեկտեմբերի 28-ին հարավկորեացի ակտիվիստների ու ուսանողների կողմից: Դա արվել էր առանց տեղի իշխանությունների համաձայնության: Այդ իսկ պատճառով հուշարձանը մեկ օր էլ չմնաց իր տեղում: Հաշված ժամերի ընթացքում այն հանվել էր: Տխուր հուշարձանի տեղադրման նախաձեռողները հասել էին նրան, որ քաղաքային իշխանությունը հավանություն էր տվել և դեկտեմբերի 30-ին հուշարձանը կրկին վերադարձել էր իր տեղը՝ Ճապոնիայի դեսպանության դիմաց: Հաջորդ օրը Տոկիոն պաշտոնապես իր բողոքն էր արտահայտել կորեացիների գործողությունների դեմ, անվանել դրանք «անընդունելի» և պահանաջել հեռացնել քանդակը: Սեուլը չէր հասկացել ճապոնական կողմի բողոքի իմաստը և ուշադրություն չէր դարձրել:
«Մխիթարանքի կանանց» խնդիրն արդեն վաղուց գտնվում է երկու երկրի հարաբերությունների ուշադրության կենտրոնում: 2011-ին Սեուլում Ճապոնիայի դեսպանության դիմաց կանգնեցվել էր Պուսանի քանդակի նման հուշարձան: 2015-ին Ճապոնիան և Կորեան պայմանավորվել էին համագործակցել Երկրորդ աշխարհամարտի տարիներին սեռական ստրկության հարցերով:
Ճապոնիան խոստովանել էր իր «խորը պատասխանատվությունը» «մխիթարանքի կանանց» խնդրով: 2016 թ. օգոստոսին ճապոնական կառավարությունը մոտ 8,5 միլիոն դոլար էր տրամադրել հարավկորեական «Հաշտեցման և ապաքինման» հիմնադրամին: Այդ կազմակերպությունը օգնում է մինչև մեր օրերն ապրող այն կանանց, ովքեր Ճապոնիայի կողմից օկուպացիայի ժամանակ սեռական բռնության զոհ էին եղել: Կորեական իշխանությունների պաշտոնական տվյալներով, պատերազմի տարիներին ստիպողաբար ճապոնացի զինվորներին «մխիթարել» էր Կորեայի, Չինաստանի, Թայվանի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի մոտ 200 հազար բնակիչ:
Տոկիոյում կարծում են, որ Սեուլը խախտել է նախորդ տարվա ընթացքում սեռական ստրկության հարցով ձեռք բերված պայմանավորվածությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում