Սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Բաղդասարյանը կրկին կալանավորվել է
Մոսկվայում հայտնի սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանը 15-օրյա կալանք է ստացել: «Վեստի. ռու»-ն գրում է, որ սրա մասին հայտնել է փաստաբանը: Այսպիսի որոշումը փաստաբանի համար անսպասելի է եղել: Դատարանի՝ որոշում կայացնելու վրա ազդեցություն են ունեցել բոլոր ծանրացուցիչ հանգամանքները: Չնայած կալանավորումից մի քանի օր առաջ աղջիկը ինքնազգացողության վատացման պատճառով հիվանդանոցում է եղել:
Կալանավորման պատճառ է դարձել դատարանի կողմից նշանակված պարտադիր աշխատանքից խուսափելը: Դատարանի որոշմամբ աշխատանքի տևողությունը վեց հարյուր ժամ էր լինելու, սակայն նա այդպես էլ չի ներկայացել:
Մառա Բաղդասարյանը Gelandewagen սկանդալային ավտոմրցավազքերի (սթրիրեյսեր) քրեական գործով վկա է: Մրցավազքին մասնակցելու և երթևեկության կանոնները խախտելու համար նա ենթարկվել է 10-օրյա վարչական կալանքի: Նախորդ տարի դեկտեմբերին նրան նշանակել են 595 ժամյա հարկադիր աշխատանք, ինչպես նաև տուգանել 183 հազար ռուբլի: Բացի այս՝ նա ունի նաև 55 չվճարված տույժ:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոմրցավազքերի մասնակից հայուհուն տուգանել են ևս 27 հազար ռուբլով
- Ազատ արձակվելուց հետո Մառա Բաղդասարյանը դատարան չի ներկայացել
- Բաղդասարյանը վաղը ազատ կարձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա