Վալերոնը կարծում է, որ Մեսսին սկսել է այլ կերպ իրացնել 11 մետրանոց հարվածները
«Դեպորտիվոյի» ու Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Կառլոս Վալերոնը վերլուծել է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի կատարմամբ տուգանային հարվածները։ Նա կարծում է, որ Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերջերս սկսել է այլ կերպ իրացնել դրանք։
«Բարսելոնում» տուգանային հարվածների շատ վարպետներ կան։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես է դա անում Մեսսին։ Կատալոնյան թիմի մրցակիցներին խորհուրդ չի տրվում կանոնները խախտել սեփական տուգանային հրապարակի մատույցներում։ Մեսսին միշտ հաջող հարվածներ է կատարել, սակայն հիմա այլ կերպ է դա անում։ Սովորաբար տուգանային հարվածների մասնագետները փորձում են գնդակն ուղարկել դեպի դարպասաձողի ներքևը։ Իսկ Մեսսին հիմա դարպասապահների անորոշություն է սադրում. նրանք չգիտեն, թե Մեսսին գնդակն ուր կուղարկի»,- Վալերոնի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Մեսսին «Բարսելոնի» կազմում ստանդարտ իրավիճակներից արդեն 26 գոլ է խփել։ Այդ ցուցանիշով նա հավասարվել է թիմի նախկին պաշտպան Ռոնալդ Կումանին։