Վահան Շիրխանյանը չի ներկայացել, և դատական նիստը դարձյալ հետաձգվել է
Վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվել է, քանի որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը չի ներկայացել նիստին, իսկ տեղափոխելու համար պատգարակ չի տրամադրվել:
Դատական նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը տեղեկանք է տրամադրել, որի համաձայն, Վահան Շիրխանյանի առողջական վիճակը նորմալ է, և նա կարող է մասնակցել նիստին, իսկ տեղափոխման համար էլ պատգարակ անհրաժեշտ չէ:
Դատարանին ներկայացված մեկ այլ տեղեկանքի համաձայն, Շիրխանյանն ասել է, որ սրտի շրջանում ցավեր ունի, գլխապտույտ, ոտքերն են ցավում և այդ պատճառով չի կարող նստել, հետևաբար պահանջել է պատգարակ, բայց չի տրամադրվել:
Շիրխանյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ դատավորի ներկայացրած տեղեկանքը կեղծ է, քանի որ Շիրխանյանն արդեն մի քանի ամիս է, ինչ չի կարողանում անգամ իջնել լոգանքի և կանգնել ցնցուղի տակ:
Պաշտպանի համար տարօրինակ էր, թե ինչպես է ՔԿՀ-ի բժիշկը, որը Շիրխանյանին անկողնային ռեժիմ էր նշանակել, այժմ էլ դատարանին այլ բովանդակությամբ տեղեկանք է տրամադրել:
Դատավոր Բեկթաշյանը կողմերի համաձայնությամբ որոշեց հետաձգել դատական նիստը և նշանակել հունվարի 20-ին:
Նոր Մարաշ վարչական շրջանի տներից մեկում վնասազերծված զինված խմբի գործով մեղադրյալները 20-նն են, որոնց թվում կան նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ։ Ըստ նախաքննության, զինված խմբի անդամները մեղադրվում են իշխանությունը յուրացնելու փորձ կատարելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Զինված խմբի գործով նախաքննական մարմնի ապօրինությունները ջրի երես կբերենք. Փաստաբան
- «Ամեն ինչ շինծու է». Զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց
- Լարված իրավիճակ դատարանում` զինված խմբի գործով դատավարությունից առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին