Ակտիվիստները սպառնում են խաթարել Թրամփի երդմնակալության արարողությունը
Հազարավոր ցուցարարներ մտադիր են Վաշինգտոնում հունվարի 20-ին բողոքի ակցիա անցկացնել, որպեսզի խաթարեն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ցուցարարները (նրանց թվում են նաև DisruptJ20 и Black Lives Matter խմբերը) փորձելու են արգելափակել բոլոր 12 անցակետերը, որոնք տանելու են դեպի միջոցառման անցկացման վայր:
Բացի այդ, նրանք ցանկանում են ցույցերի և փողոցները փակելու միջոցով խանգարել երդմնակալության ավանդական պարահանդեսի անցկացումը:
«Մենք ցանկանում ենք տեսնել ընդվզում այս քաղաքում և ամբողջ երկրում»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: Կազմակերպիչները խոստանում են նաև այլ «անակնկալներ», բայց նաև մտավախություն ունեն, որ կարող է բախում լինել Թրամփի կողմնակիցների հետ:
Ընդհանուր առմամբ, Թրամփի երդմնակալության օրը Վաշինգտոնում տարբեր ակցիաներ կազմակերպելու 27 նախաձեռնող խումբ թույլտվություն է ստացել: Սա չորս անգամ ավելի է, քան նախկին տարիներին տեղի ունեցած երդմնակալությունների արարողությունների օրերին:
Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմակիցները դեռևս չեն մեկնաբանել ցուցարարների ծրագրերը:
Ակնկալվում է, որ Թրամփի երդմնակալությանը կմասնակցի 800 հազար մարդ: Նրանց անվտանգությունն ապահովելու է 15 հազար ուժային: