Գուրգեն Արսենյանը՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպա՞ն. «Փաստ»
Պատգամավորական երկարամյա ստաժից հետո ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը։
«Փաստ»-ի հավաստի աղբյուրների վկայությամբ՝ Գուրգեն Արսենյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի։ ԱԳՆ-ի թերթի աղբյուրների տվյալներով, ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
«Որ Արսենյանը դեսպան է աշխատելու՝ դա հաստատ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ-ում դեսպան նշանակվելուն, ապա այն դեռևս վերջնական քննարկման անհրաժեշտություն ունի»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա