
Մխիթարյանը` դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Սանդերլենդի» դարպասը խփած գոլը լավագույնն է ճանաչվել Պրեմիեր լիգայում` դեկտեմբեր ամսվա կտրվածքով: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Դեկտեմբերի 26-ին, Անգլիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Օլդ Տրաֆորդում» կայացած խաղի 86-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը խփել էր իր թիմի 3-րդ գոլը:
Դեկտեմբեր ամսվա ցուցանիշներով լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Երկու ֆուտբոլիստներն էլ ստացել են իրենց մրցանակները: