Նորայր Վարդանյանը` արգելված խթանիչներ օգտագործած մարզիկների ցանկում
Միջազգային Օլիմպիական կոմիտեն հրապարակել է ևս 8 մարզիկների անուններ, ովքեր 2008 թ. Պեկինի և 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ արգելված խթանիչներ են օգտագործել:
Նրանց ցանկում է 94 կգ քաշային կարգում «Լոնդոն-2012»-ում Հայաստանը ներկայացրած ծանրորդ Նորայր Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:
Յուրի Վարդանյանի որդու` արգելված խթանիչների վերստուգման թեստը դրական արդյունք է ցույց տվել: Նորայրն Օլիմպիադայի ժամանակ 94 կգ քաշային կարգում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: