Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան կարևոր որոշում է կայացրել
Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի խորհուրդը մարզերում ջրագնդակ մարզաձևի զարգացմանն ուղղված ընդունել է որոշում, համաձայն որի սկսած այս տարվանից յուրաքանչյուր ամիս 1-ից 2 անգամ կամավորության սկսզբունքով Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործող ջրագնդակի ակումբ է գործուղելու մարզիչների և մասնագետների:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, սույն թվականի հունվարի 14-ին կկայանա առաջին գործուղումը, որին կմասնակցեն Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խոջոյանը և ORWP ակումբի մարզիչ Նելսոն Մկրտչյանը:
Մարզերում ջրագնդակ մարզաձևի զարգացմանն ուղղված Ֆեդերացիայի ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ` մոտ ապագայում ներգրավվելով նոր մարզեր և քաղաքներ: