Մարգվելաշվիլի. Երբ գնում եք խանութ, սուպերմարկետ, պահանջեք տեղական արտադրանք
«Երբ գնում եք խանութ և սուպերմարկետ, պահանջեք վրացական արտադրանք»,-Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով վրացական արտադրանքի խթանմանն ուղղված «Պահանջեք վրացականը» խորագրով արշավ է սկսել:
Արշավի շրջանակում երկրի ղեկավարը, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ ու լրագրողներ այցելել են վրացական ձեռնարկություններ: Նրանք համտեսել են հայրենական արտադրության սննդամթերք, ծանոթացել արտադրության պրոցեսին:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրի ղեկավարը նշել է.
«Մենք պետք է զարկ տանք մեր երկրում արտադրությանը, պահանջենք վրացականը, ուր որ գնում ենք: Մենք պետք է հասկանանք, որ այդպիսով ուժեղացնում ենք տնտեսությունը, ուժեղացնում ենք այն մարդկանց, ովքեր աշխատում են վրացական ձեռնարկություններում, այդպիսով մենք ստեղծում են աշխատատեղեր, օգնում ենք հաղթահարել արժույթային դժվարությունները, մեկ մեկու հույս ենք տալիս, որ միասին կանգնելով կարող ենք ուժեղացնել իրար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան