«National Geographic»-ն Երևանն ընդգրկել է ուտեստների սիրահարների համար լավագույն վայրերի ցանկում
Հայաստանի մայրաքաղաք Երևանն ընդգրկվել է համեղ ուտեստների սիրահարների լավագույն վեցնյակում, որն իր ընթերցողների համար կազմել է «National Geographic» հայտնի հանդեսը։
«Երևանը ծաղկում է։ Տարածքով փոքր, հրաշալի բնությամբ ու մշակույթով Հայաստանի մայրաքաղաքն իր թափ հավաքող զբոսաշրջությամբ վերջերս ընդգրկվել էր աշխարհի 10 լավագույն վայրերի ցանկում, ուր զբոսաշրջիկներին խորհուրդ էր տրվում այցելել»,-գրում է պարբերականը, հիշատակելով վերջերս իր կողմից հրապարակված աշխարհի դիտարժան վայրերի ցանկը, հավելելով, թե Երևանը չափազանց գրավիչ է, հատկապես որակյալ ու համեղ կերակուրների սիրահարների համար։
Պարբերականը Երևանում օրն առաջարկում է սկսել Շառլ Ազնավուրի հրապարակից, նախաճաշել «Արտ Բրիջ»-ում, փորձելով վաֆլի և ֆրանսիական տոստ սրճարանում, որը գտնվում է գրախանութի ներսում։
Քաղաքի տեսարժան վայրերը դիտելուց հետո խորհուրդ է տրվում փորձել ավանդական վրացական խինկալի` լցոնված աղացած մսով ու համեմով, իսկ ցերեկը «Մարտինի Ռոյալ» իտալական ժամանակակից սրճարանում վայելել մեկ գավաթ գինի ու հատակից մինչ առաստաղ ձգվող ապակյա պատուհաններից դիտել քաղաքային անցուդարձը։
Օրվա ավարտին առաջարկվում է այցելել Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորան, որի պատկերազարդ սրահում առաջարկվում է վայելել ավանդական հայկական կերակրատեսակներ, մասնավորապես խաղողի թփով դոլմա։
Հայկական ավանդական խորոված համտեսելու լավագույն վայրերից հանդեսը նշում է Պռոշյան փողոցը, որը կոչում են նաև խորովածների փողոց, ճանապարհի երկայնքով ձգվում է խորովածանոցների ու եզրերին տեղադրված գրիլի ապարատների համար։ Հիշատակվում է Ուրարտու ռեստորանը։
Բացի այդ, «National Geographic» հանդեսը առաջարկում է ուտեստների սիրահարներին մեկ օր կամ ավելին անցկացնել Կասկադում, որտեղ քաղաքի կենտրոնը աստիճաններով կապվում է Մոնումենտին։ Խորհուրդ է տրվում գնալ «Չարլզ», ուր մատուցվում է եվրոպական և հայկական կերակրատեսակներ, և համեղ սնունդը բաց երկնքի տակ վայելելու անմոռանալի հնարավորություն։ Խորհուրդ է տրվում փորձել հատկապես գառան մատի խորովածը։
Մի քանի արվաձան ներքև, դեպի հարավ, Մալոկո սրճարան է, նշում է պարբերականը, ու առաջարկում մեկ բաժակ սուրճ և գավաթ գինի ըմպելու այնտեղ։ Աղանդերի համար խորհուրդ է տրվում գնալ «Կասկադ Շոկոլատերիա», որտեղ մատուցվում է տաք շոկոլադ, ինչպես նաև բազմազան հրուշակեղեն ու կոնֆետներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին