Samsung-ի ղեկավարի հարցաքննությունը տևել է 22 ժամ
Samsung Electronics կորպորացիայի նախագահի որդի Լի Չժե Յոնի հարցաքննությունը՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, տևել է 22 ժամ։ Նա արդեն մի քանի տարի է ինչ կատարում է ընկերության ղեկավարի պարտականությունները՝ հոր հիվանդության պատճառով։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ հարցաքննությունը սկսվել է հինգշաբթի առավոտյան և ավարտվել ուրբաթ առավոտյան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լի Չժե Յոնը հարցաքննության էր կանչվել հատուկ հանձնաժողովի կողմից, որը զբաղվում է երկրի նախագահի մասնակցությամբ կոռուպցիոն գործի հետաքննությամբ։ Քննիչները դեռևս որոշում չեն ընդունել Լի Չժե Յոնի ձերբակալման վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լի Չժե Յոնը հարցաքննությանը հայտարարել է, որ նախագահ Պակ Կին Հեն ստիպել է իր ընկերությանը միջոցներ հատկացնել կազմակերպություններին, որոնք կապված են իր ընկերուհու և սկանդալի գլխավոր անձի հետ։
Քննիչները կարծում են, որ Samsung Electronics-ը նախագահի ընկերուհու կողմից ղեկավարվող գերմանիայում գտնվող ընկերության հաշվին փոխանցել է մոտ 18 մլն դոլար՝ իբրև խորհրդատվական ծառայությունների համար, սակայն իրականում այդ միջոցներն ուղղվել են ձիերի ձեռքբերմանն ու նրա դուստրերի ուսուցմանը։ Բացի այդ, կորպորացիան մոտ 17 մլն դոլար է տրամադրել երկու ոչ կառավարական հիմնադրամների, որոնք կառավարել է Ցոյ Սուն Սիլը։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահի ընկերուհին դատարանում չի ընդունել մեղադրանքը
- Պան Կի Մունն ակնարկել է, որ դեմ չէ զբաղեցնել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը
- Հարավային Կորեայի դատախազությունը կհրապարակի նախագահի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալի հետաքննության արդյունքները
- Վահրամ Աթանեսյան. Հարավային Կովկասում կա մի ապօրինի պետական կազմավորում՝ Ադրբեջանի Հանրապետությունը
- Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան