Ալիկ Սարգսյանը ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար և փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»:
Թերթը հիշեցնում է, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո և այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Ալիկ Սարգսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իրեն այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ:
Սարգսյանը, սակայն, չի հերքել, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի:
«Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ:Եթե ասեմ ցանկություն չունեմ՝ դա ձևականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել: Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,- հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա